HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ՝ Գյումրի-Երևան էլեկտրագնացքի և մարդատար մեքենայի մասնակցությամբ

Մարտի 11-ին ՝ ժամը 10:30-ի սահմաններում, Էջմիածին-Մասիս հատվածում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Գյումրի-Երևան էլեկտրագնացքի և «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենայի մասնակցությամբ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Այս մասին տեղեկացնում է ՀԿԵ մամուլի ծառայությունը։

Միջադեպի հետեւանքով էլեկտրագնացքը ժամանակացույցով ուշացել է 1 ժամ 15 րոպե ։

«Մարդատար ավտոմեքենայի վարորդը անտեսել է ինքնակարգավորվող անցման լուսացույցի արգելող նշաններն ու զգուշացնող ազդանշանները։ Կատարված վնասն էլ ավելի է գնահատվում։

Ընկերությունը խորհուրդ է տալիս պահպանել երթևեկության կանոնները երկաթուղային գծերով անցնելիս ՝ քաղաքացիների առողջությունն և ընկերության նյութական միջոցներն ապահովելու համար: Ընկերությունը նաև ներողություն է խնդրում էլեկտրագնացքի ուղևորներից՝ իրենից անկախ պատճառներով տեղի ունեցած միջադեպի համար»,-նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter