HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գերմանիայի լավագույն բիզնես դպրոցում սովորելու հնարավորություն է առաջարկվում

«ESMT Berlin»-ը «Մատենա» միջազգային դպրոցի հետ համատեղ առաջնորդների համար հայտարարել է «Տվյալների վրա հիմնված ռազմավարություն» եռամսյա հատուկ կրթական ծրագիրը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը։

«ESMT Berlin»-ը, ըստ «Financial Times»-ի, լավագույն բիզնես դպրոցն է Գերմանիայում, իսկ Եվրոպայում՝ 8-րդը: Ծրագրի շրջանակում «Մատենան» տրամադրում է մինչև 1 մլն դրամ կրթաթոշակ, նախատեսվում են ուսումնական այցեր «Mercedes-Benz»-ի գործարան, գերմանական հաջողված կազմակերպությունների ռազմավարությունների վերլուծություն, միջազգային նոր համագործակցություններ, ինչպես նաև բացառիկ փորձառություն և համաշխարհային կարգի դասախոսների դասախոսությունների ունկնդրում։ Դիմելու վերջնաժամկետը 2023 թ. մարտի 20-ն է:

Ծրագրի մեկնարկը նախատեսված է մարտի 31-ին: Դիմելու և մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղմամբ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter