HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մաքսային արտոնություններ՝ «Ալեքս տեքստիլ», «Միլլկաթ», «Արմենիան Հելիքոփթերս» եւ «Բիոքոթոն» ընկերություններին

Կառավարության՝ մարտի 9-ի նիստում ընդունած որոշումներով գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից կօգտվեն մի շարք ընկերություններ: 

«Բիոքոթոն» ՍՊԸ-ն ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել խոնավ հիգիենիկ անձեռոցիկների, բամբակյա սկավառակների, բժշկական բամբակի և բամբակյա չոփիկների արտադրության համար: Արտադրությունն իրականացվելու է Երևանում, նախատեսվում է 4.3 մլրդ դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման համար։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 40 նոր աշխատատեղ՝ մինչև 100-130 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 4.3 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 241 մլն դրամ:

«Արմենիան Հելիքոփթերս» ընկերությունը ներմուծվող սարքավորումով նախատեսում է ընդլայնել ծառայությունների տեսակները՝ որոնողափրկարարական, գյուղատնտեսության, հակահրդեհային, քարտեզագրման, ուղևորափոխադրման, զբոսաշրջության ոլորտներում։

Ծառայությունները մատուցվելու են ՀՀ տարածքում և նախատեսվում է իրականացնել 1.27 մլրդ դրամի ներդրում՝ ուղղաթիռի ձեռքբերման համար։ Արդյունքում կստեղծվի 2 նոր աշխատատեղ՝ մինչև 550-600 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.27 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 127 մլն դրամ:

«Ալեքս տեքստիլ» ընկերությունը ներմուծվող հումքը կօգտագործի հագուստի, զուգագուլպաների և այլ ապրանքների արտադրության համար՝ իրականացնելով 3.2 մլրդ դրամի ներդրում: Ներդրումային ծրագրի շրջանակում կստեղծվի 207 նոր աշխատատեղ՝ մինչև 175-215 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 3.3 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 173 մլն դրամ:

«Միլլկաթ» ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել սերուցքային կարագի արտադրության համար՝ իրականացնելով 29 մլրդ դրամի ներդրում: Արդյունքում՝ նախատեսում է ստեղծել 10 նոր աշխատատեղ՝ 170 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 29 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 4.4 մլրդ դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter