HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեսչական մարմինը «Տաշիր ինվեստ գրուպ» ՓԲ, «Ապսիդա» և «Եղվարդի համակցված կերերի գործարան» ՍՊԸ-ների աշխատանքները դադարեցնելու որոշումներ է կայացրել

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել Երևան քաղաքի ՄԽորենացու փողոց 33 հասցեում գտնվող «Տաշիր ինվեստ գրուպ», Վարդանանց փողոցի 22 շենքի դիմացի շուկայի տարածքում գտնվող «Ապսիդա» և Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Արտադրական հանգույց 5 հասցեում գտնվող «Եղվարդի համակցված կերերի գործարան» ՍՊ  ընկերություններում՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության պահանջների պահպանման նկատմամբ։

Հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում կազմվել են համապատասխան արձանագրություններ՝ համաձայն որոնց՝ նշված օբյեկտներում հայտնաբերվել են տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների մի շարք խախտումներ։

Տեսչական մարմնի կողմից հարուցվել են վարչական վարույթներ, և առկա նյութերի ուսումնասիրմամբ պարզվել, որ տվյալ ընկերությունների կողմից նշված հասցեներում գտնվող շենքերը և շինությունները շահագործվում են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ թերություններով և խախտումներով, որոնք կարող են անմիջականորեն և ուղղակի սպառնալիք ստեղծել հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։

Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը կայացրել է նշված հասցեներում գործունեություն ծավալող տնտեսավարողների աշխատանքներն ամբողջությամբ դադարեցնելու որոշումներ՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter