HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խաղաղապահների գոտում իրականացվող հանցագործությունները չեն արժանանում ՌԴ-ի համարժեք պատասխանին․ «Ապրելու երկիր»

«Ապրելու երկիր» կուսակցությունը տարածել հայտարարություն Արցախում տեղի ունեցած ադբեջանական ահաբեկչական գործողությունների վերաբերյալ։

«Երեք զոհ և վիրավոր ունենք այսօր Արցախում տեղի ունեցած ադբեջանական ահաբեկչական գործողությունների արդյունքում: Ուժ և կորով զոհերի հարազատներին, վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

Սա «խաղաղասիրության կոչերի», «միասին հնարավոր խաղաղ կեցության» և «արցախահայության անվտանգությունը երաշխավորող» բռնապետական Ադրբեջանի իշխանությունների տիպիկ ձեռագիրն է: Խաղաղ բնակչությանն ամիսներ շարունակ շրջափակման մեջ պահելուց, ահաբեկելուց և հումանիտար ճգնաժամ ստեղծելուց հետո ծավալապաշտական նկրտումներով պետությունն արդեն գործի է դնում ուժի կիրառումը: 

Մինչդեռ ուժի կիրառումն ու դրա սպառնալիքը պետք է բացառվեն ցանկացած պարագայում: Իհարկե, արցախցին միշտ է պատրաստ պայքարի և արցախցին պայքարում է նաև այսօր՝ ամուր կառչած մնալով իր հայրենիքին: 

Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, արցախցին չի կարող ապրել ադրբեջանցու հետ. սա անժխտելի, բացահայտ ճշմարտությունն է, որը պարտավոր են ընդունել բոլորը: 

Ցավոք, ալիևյան ռեժիմի վայրագություններին միջազգային հանրությունը լավագույն դեպքում արձագանքում է խաղաղության կոչերով, անհետևանք հայտարարություններով։ 

Անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունն անհապաղ միջոցներ ձեռնարկի Հաագայի արդարադատության դատարանի որոշումը կյանքի կոչելու և արցախահայությանը պաշարումից ազատագրելու ուղղությամբ։

Միևնույն ժամանակ, հերթական անգամ ականատես ենք լինում, որ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում իրականացվող հանցագործությունները չեն արժանանում Ռուսաստանի համարժեք պատասխանին, ինչը ծնում է նոր հանցագործություններ։ 

Այս ամենը փաստում է, որ միայն մեր հավաքական կամքի ու ուժի շնորհիվ կարող ենք ապահովել մեր անվտանգությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter