HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով Արցախի ոստիկանների շրջանում կա զոհ և վիրավոր

Ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով Արցախի ՆԳՆ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ծառայողների շրջանում կա զոհ և վիրավոր։ 

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությունից՝ հավելելով, որ դեպքի մասին մանրամասներ կհրապարակվեն ավելի ուշ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մարտի 5-ին` ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է արձակել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter