Եվ նորից անկարգապահ ռուսները
ՈւԵՖԱ-ն կարգապահական վարույթ է հարուցել Ռուսաստան-Չեխիա հանդիպման ժամանակ ռուս երկրպագուների պահվածքի առթիվ: Կառույցը հայտարարել է, որ Ռուսաստանի ֆուտբոլի միության դեմ վարույթ է հարուցում մի շարք ֆոտո եւ վիդեո ապացույցներ հետազոտելուց հետո: Դրանցում երեւում են ռուս երկրպագուներ, որոնք խաղի ժամանակ կիրառել են ճայթռուկներ, անհարգալից գրություններով պաստառներ:
Եվրոպական ֆուտբոլային միության կարգապահական կոմիտեն գործը կքննի հունիսի 13-ին:
ՈւԵՖԱ-ն նաեւ հետաքննություն կսկսի այն տեղեկությունների առիթով, ըստ որոնց՝ ռուս երկրպագուները վիրավորել են չեխ ֆուտբոլիստներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել