HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արեւային էլեկտրակայանի «Այգ-1» ծրագրի համար հողամաս է հատկացվել

Կառավարության այսօրվա որոշմամբ Թալին համայնքի սեփականություն հանդիսացող՝ 169.8614 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասերն ընդունվել են որպես նվիրաբերություն և որպես պետական սեփականություն ամրացվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:

Պետական գույքի կառավարման կոմիտեն պետք է 10-օրյա ժամկետում ապահովի հողամասերի` համայնքի ղեկավարի հետ նվիրաբերության պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը, որից հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում պետք է իրականացվի հողամասերով համալրումը ԱՆԻՖ-ի կանոնադրական կապիտալում։ 

Գործընթացն իրականացվում է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Արաբական Միացյալ Էմիրությունների Մասդար ընկերության համատեղ «Այգ-1» ֆոտովոլտային կայանի կառուցման շրջանակում։ «Այգ–1» ծրագրով նախատեսվում է Արագածոտնի մարզի Թալին համայնքի տարածքում կառուցել 200 մեգավատ հզորությամբ արևային էլեկտրակայան: Ներդրման ընդհանուր ծավալը կկազմի մոտ 200 միլիոն ԱՄՆ դոլար։ 

«Ծրագիրը վերահաստատում է կառավարության հանձնառությունն՝ ուղղված վերականգնվող էներգետիկայի զարգացմանը,  ըստ որի՝ նախատեսվում է կառուցել մինչև 1000 ՄՎտ հզորությամբ արևային կայաններ, ներառյալ ինքնավարները՝ նպատակ ունենալով մինչև 2030թ․ արևային էներգիայի արտադրության բաժինն ընդհանուրի մեջ հասցնել  առնվազն 15 տոկոսի:

Ծրագիրն ունի կարևոր ռազմավարական նշանակություն թե՛ ներդրումային, թե՛ նաև Հայաստանի Հանրապետության ընդհանուր էներգետիկ հաշվեկշռում վերականգնվող էներգիայի մասնաբաժնի մեծացման, էներգետիկ անվտանգության և անկախության մակարդակի բարձրացման տեսանկյունից»,- նշված է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի տարածած հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter