
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բեռլին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝ Բեռլին: Նրանց հետ է նաեւ վարչապետի երեք դուստրերից մեկը՝ Շուշան Փաշինյանը։
Ինչպես փոխանցում են նրա աշխատակազմից, այցի շրջանակում վարչապետն այսօր հանդիպում կունենա ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցի հետ:
Բանակցությունների ավարտից հետո ՀՀ վարչապետը եւ ԳԴՀ կանցլերը կհանդիպեն ԶԼՄ ներկայացուցիչներին՝ ամփոփելու հանդիպման արդյունքները:
Մարտի 2-ին Նիկոլ Փաշինյանը կայցելի Արտաքին հարաբերությունների գերմանական խորհուրդ։ Մարտի 3-ին նախատեսված է վարչապետ Փաշինյանի հանդիպումը ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:
Այցի շրջանակում տեղի կունենան մի շարք այլ հանդիպումներ ևս:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել