HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գոմեսն օգտագործեց իր հնարավորությունը

«Եվրո-2012»-ի B խմբի երկրորդ խաղում Գերմանիան նվազագույն հաշվով առավելության հասավ Պորտուգալիայի նկատմամբ: Չնայած բուքմեյքերները խաղից առաջ մեծ առավելություն էին տալիս Եվրոպայի եռակի չեմպիոն գերմանացիներին, սակայն խաղի ընթացքը ցույց տվեց, որ սրանք այս պահին գոնե հավասարազոր թիմեր են: 

Առաջին կեսում միանգամայն հավասար պայքար էր ընթանում: Ավելին՝ խաղակեսի վերջում աչքի ընկնելու գերազանց հնարավորություն ուներ պորտուգալացիների պաշտպան Պեպեն, սակայն նրա հարվածից հետո գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին ու դարպասային գծից հետ մղվեց անդրադարձով:

Փոխնիփոխ գրոհները շարունակվեցին նաեւ երկրորդ կեսում, եւ թվում էր, թե ամեն ինչ տանում է դեպի գոլազուրկ ոչ-ոքի: Սակայն գերմանացիներից Մարիո Գոմեսը 72-րդ րոպեին օգտվեց մրցակցի պաշտպանների բացթողումից ու օգտագործեց իր միակ իրական հնարավորությունը՝ գլխի հարվածով բացելով հաշիվը:

Գոլը պորտուգալացիներին ստիպեց առաջ նետվել, եւ խաղի ընթացքն ավելի արագացավ: Նոյերի դարպասի մոտ մի շարք վտանգավոր պահեր ստեղծվեցին, սակայն Ռոնալդուի, Նանիի, Վարելայի հարվածները չհասան նպատակին: 

Գերմանիան կարեւոր հաղթանակ տարավ եւ Դանիայի հետ գլխավորեց B խմբի մրցաշարային աղյուսակը:

Գերմանիա

1

1

0

0

1-0

3

Դանիա

1

1

0

0

1-0

3

Հոլանդիա

1

0

0

1

0-1

0

Պորտուգալիա

1

0

0

1

0-1

0

Լուս.՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter