HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

«Ադրբեջանի կողմից կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրվա առթիվ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչները, անվտանգության խորհրդի անդամները փետրվարի 28-ին այցելել են Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել և ծաղկեպսակ դրել ադրբեջանական իշխանությունների կազմակերպած կոտորածներին զոհ դարձած հայերի հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ: 

Այնուհետև, ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված, ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ կատարվել է հոգեհանգստյան կարգ»,- ասված է նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter