HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ըստ փաստաբանի՝ Հայկ Ալոյանը «Լիդիան Արմենիա»-ում սեփականատեր չէ

«Լիդիան Արմենիա» ընկերության փաստաբան Արմեն Մելքումյանը այսօր «Հետք»-ին տեղեկացրեց, որ ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը սեփականատեր չէ ոչ «Լիդիան Արմենիա»-ում, ոչ էլ՝ այն ընկերություններում, որոնց պատկանում է այն: 

Ինչպես ավելի վաղ գրել ենք, ընկերության 100% բաժնետերն է կանադա-ամերիկյան «Լիդիան Կանադա Վենչուրս» ՓԲԸ-ն, որը պատկանում է ամերիկյան Orion Mine Finance և կանադական Osisko Gold Royalties ընկերություններին: Թե ով որքան մասնաբաժին ունի, չի մանրամասնվում: 

Սակայն պետական ռեգիստրում հրապարակված իրական շահառուների մասին հայտարարագրում չորս անձ ներկայացվել են «Իրական սեփականատերեր» տողի ներքո:

Նրանք են ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը, ընկերության խորհրդի անդամներ Կանադայի քաղաքացի Մայքլ Դեյվիդ Սեյնոր Սպենսեռը, Մեծ Բրիտանիայի քաղաքացի Ջեֆֆրեյ Էդմունդ Քոուչը, Ամերիկայի քաղաքացի Վիկտոր Ֆլոռեսը: 

  

«Լիդիան Արմենիա» ընկերությունից պարզաբանում են, որ խոսքն իրականում ոչ թե սեփականատերերի մասին է, այլ՝ շահառուների: Հայկ Ալոյանը որպես իրական շահառու է ներկայացվել գործադիր մարմնի ղեկավար լինելու հիմքով, մյուս երեք անձինք՝ որպես խորհրդի անդամներ:

Ըստ նրա՝ Orion Mine Finance և կանադական Osisko Gold Royalties ընկերություններում, որոնց պատկանում է «Լիդիան Արմենիա» ընկերությունը, որևէ ֆիզիական անձ չունի 10 % և ավելի բաժնեմաս, հետևաբար՝ որպես իրական շահառուներ ներկայացվել են ընթացիկ ղեկավարումը իրանացնող անձինք: 

Մեզ հետ զրույցում ընկերության փաստաբան Արմեն Մելքումյանն ասաց, որ ռեգիստրային այս փաստաթուղթը չհղկված է: 

Ընդ որում, օրեր առաջ երկու փաստաթուղթ էր հրապարակված ռեգիստրում: Այսօր երկրորդ փաստաթուղթը ռեգիստրից մի պահ անհետացավ: Քիչ անց հայտնվեց երկրորդ փաստաթուղթը, որն ըստ ռեգիստրի՝ ներկայացնում է «Լիդիան Արմենիա»-ի իրական շահառուներին՝ այս տարվա փետրվարի 13-ի դրությամբ: 

Հայկ Ալոյանին վերաբերող հատվածում հետևյալ տողի դիմաց՝ «ուղղակի կամ անուղղակի կերպով տիրապետում է տվյալ իրավաբանական անձի՝ ձայնի իրավունք տվող բաժնեմասերի (բաժնետոմսեր, փայեր) 10 և ավելի տոկոսին կամ ուղղակի կամ անուղղակի կերպով ունի 10 և ավելի տոկոս մասնակցություն իրավաբանական անձի կապիտալում», նշված է՝ «այո»: Ու թեև մասնակցության չափը նշված է 0, սակայն, անմիջապես, ներքևի տողում նշված է՝ «անուղղակի մասնակցություն»: 

  

Ընկերության փաստաբանը վստահեցնում է, որ Հայկ Ալոյանը սեփականատեր չէ նաև «Լիդիան Արմենիա»-ի որևէ բաժնետեր ընկերությունում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter