
«Մահվան խմբում» ֆավորիտները հոլանդացիներն ու գերմանացիներն են
Այսօր «Եվրո-2012»-ի B խմբում իրար հետ կմրցեն Հոլանդիա-Դանիա, Գերմանիա-Պորտուգալիա զույգերը: Այս խումբ անվանում են «մահվան խումբ», քանի որ բոլոր չորս թիմերն էլ մեծ հնարավորություններ ունեն հաջողության հսնել: Թերեւս միայն դանիացիների հարցում կարելի է որոշակի վերապահում անել, սակայն չպետք է մոռանալ, որ 1992-ին, երբ դանիացիները ֆավորիտ չէին համարվում, հենց նրանք դարձան Եվրոպայի չեմպիոն: Հոլանդացիներին աշխարհամասի առաջնություններում բախտը ժպտացել է մեկ անգամ՝ 1988-ին, դե իսկ գերմանացիները լավագույն արդյունքն ունեն՝ 3 տիտղոս:
Բուքմեյքերական գրասենյակները առավելություն են տալիս Հոլանդիային եւ Գերմանիային: «Տոտո»-ն Հոլանդիայի հաղթանակը գնահատում է 1,68 գործակցով, ոչ ոքին՝ 3,45, իսկ դանիացիների հաղթանակը՝ 5,3: «Վիվառո»-ի գործակիցներն այսպիսին են. Հոլանդիա՝ 1,68, ոչ-ոքի՝ 3,47, Դանիա՝ 5,3:
Գերմանիա-Պորտուգալիա խաղի համար «Տոտո»-ն եւ «Վիվառո»-ն համակարծիք են. Գերմանիա՝ 2,1, ոչ-ոքի՝ 3,3, Պորտուգալիա՝ 3,7:
Լուս.՝ «Եվրո-2008»-ի 1/4 եզրափակիչում գերմանացիները 3-2 հաշվով հաղթեցին պորտուգալացիներին (Getty Images):
Մեկնաբանել