HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սմուդան ու Սանտուշը շնորհավորել են իրենց սաներին

Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆրանցիշեկ Սմուդան շնորհավորել է իր սաներին երեկվա խաղից հետո (Լեհաստան-Հունաստան՝ 1-1): Մարզիչն ասել է, որ ամեն ինչ կարող էր ավելի վատ լինել, սակայն ոչ-ոքին հնարավորություններ տալիս է, եւ պայքարն էլ առջեւում է: «Պետք է կենտրոնանալ հաջորդ խաղի վրա եւ փորձել հաղթանակ տանել»,- նշել է Սմուդան: 

Նա շեշտել է, որ իր երիտասարդ թիմի վրա մեծապես ազդել է նման մրցաշարում մեկնարկային ուժեղ ճնշումն ու սթրեսը. «Ընդմիջմանը մենք պլանավորել էինք շարունակել ճնշումը մրցակցի վրա, սակայն արդյունքում սկսեցինք դեպի հետ հաճախ խաղալ: Իսկ հույները կորցնելու բան չունեին: Մենք ականատես եղանք, թե մեր որոշ խաղացողներ ինչպես էին պարալիզացվել իրենց վրա ընկած մեծ ճնշումից»: 

Իր սաներին շնորհավորել է նաեւ հույների գլխավոր մարզիչ Ֆեռնանդու Սանտուշը, որի թիմը 10 հոգով մնալուց հետո գոլ խփեց ու նույնիսկ կարող էր հաղթել: «Եթե մի կողմ դնենք առաջին 20 րոպեն, որի ընթացքում մենք խաղում էինք ոչ մեր ծրագրածի նման, ապա ես բավարարված եմ,- ասել է Սանտուշը,- բոլոր տղաներն էլ լավ աշխատեցին: Մենք անմիջապես չմտանք ռիթմի մեջ: Հասկանում էինք, որ լեհերն ակտիվ են սկսելու, եւ ես զգուշացրել էի այդ մասին: Մենք նաեւ հասկանում էինք, որ Լեհաստանն ունակ է մեզ համար դժվարություններ ստեղծել, իսկ ամեն ինչ ավարտվեց սուր հակագրոհներից մեկի արդյունքում խփված գոլով»:

Սանտուշը նշել է, որ իր սաները բնավորություն են ցույց տվել, իսկ եթե իրացնեին 11-մետրանոցը, ըստ էության, ամեն ինչ վճռված կլիներ: Ըստ պորտուգալացի մասնագետի՝ իր թիմը երկրորդ կեսում ավելի լավ էր խաղում:  

Լուս.՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter