HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

««Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը սկսում է Փաշինյանի հեռացման գործընթացը»․ հայտարարություն

Համաձայն «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության 2023թ․ հունվարի 26-ի հայտարարության, ինչպես նաև ամփոփելով  մինչև փետրվարի 20-ը շահագրգիռ ուժերի և գործիչների հետ տեղի ունեցած քաղաքական քննարկումները, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը հայտարարում է.

Ուժի մեջ թողնելով ԴԱԿ հունվարի 26-ի հայտարարության գործողությունների ծրագրի Քայլ Ա կետի էությունը, այն է՝ աջակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը Նիկոլ Փաշինյանին փոխելու հնարավոր նախաձեռնության հարցում, 

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը համախոհ քաղաքական ուժերի և անհատ գործիչների հետ սկսում է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի հեռացման գործընթացը։

Այդ, ինչպես նաև ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունն իրատեսական դարձնելու նպատակով առաջադրվել է մինչև փետրվարի 28-ը կազմավորել միացյալ շտաբ  և քաղաքական կոմիտե՝ գործողությունների երկու ուղղությամբ.

ա) կազմակերպչական՝ քարոզչական և մեդիառեսուրսների համախմբման,

բ) քաղաքական՝ ստվերային կառավարության կազմավորելու։

ԴԱԿ քաղաքական խորհուրդը որոշեց նաև մինչև վերոնշյալ ժամկետը համախոհ քաղաքական, հասարակական ուժերի և անհատներ հետ քննարկել.

ա) Նիկոլ Փաշինյանի հեռացման ամբողջական գործընթացը «Նիկոլափոխություն» կարգախոսով անցկացնելու,

բ) ստեղծվող միացյալ շտաբն ու կազմկոմիտեն «Պետականություն» անվանելու,

գ) «Պետականություն» կոմիտեի և շտաբի գործունեության մասին հանրությանը տեղեկացնելու պարբերականության մասին հարցերը։

Լուսանկարում՝ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter