HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոտայքի մարզում կասեցվել է կրեմային հրուշակեղենի 2 արտադրամասի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատերեր Գոհարիկ Աջինյանին և Քնարիկ Շխոյանին պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասերում (Կոտայքի մարզ, ք Հրազդան): Պարզվել է, որ արտադրամասերը գործում են սանիտարահիգիենիկ սահմանված նորմերի կոպիտ խախտումներով: Այս մասին հայտնում է ՍԱՏՄ մամուլի ծառայությունը։

«Մասնավորապես՝ արտադրական տարածքներում հատակը, պատերի մակերևույթները վնասված են եղել՝ ջրանցիկ, չլվացվող նյութերով պատված, որոնք հնարավոր չէ լիարժեք լվանալ, հեշտությամբ մաքրել և, անհրաժեշտության դեպքում, ախտահանելառաստաղը չի պահվել նորոգ և պատշաճ վիճակում, չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը։

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ նշված երկու արտադրամասերի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter