HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փետրվարի վերջին Երևանում կլինի նոր ու ժամանակակից 15 տրոլեյբուս

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը տեղեկացնում է Երևանի կանգառասրահներում մեկնարկել է նոր աղբամանների տեղադրման գործընթացը: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ծրագրի շրջանակում կտեղադրվի շուրջ 1000 աղբաման:  
***
Ճանապարհային նշանների կիրառմամբ Երևանի որոշ փողոցներում կարգելվի ծանր մեքենաների մուտքը: Ծրագիրը կմեկնարկի փոքր կենտրոնից: Հանձնարարվել է վարչական շրջանների ղեկավարների հետ կազմել փողոցների ցանկը: 
***
Կենսաապահովման ոլորտում գործունեություն իրականացնող կառույցները վթարավերականգնողական աշխատանքների ժամանակ տարածքներում հաճախ չեն ապահովում սանիտարական պատշաճ վիճակն ու անվտանգության կանոնները: Հանձնարարվել է քաղաքապետարանի կողմից տրված թույլտվությունների հիման վրա առանձնացնել հասցեներն ու գործընթացը պահել մշտական հսկողության ներքո: 
***
Մետրոպոլիտենով անվտանգ ուղևորափոխադրումների, ինչպես նաև հետագա գործունեության բարելավման նպատակով ծրագրեր են իրականացվում մի շարք ուղղություններով: Ընթացքի մեջ է 14 օդափոխության համակարգերի արդիականացման գործընթացը, հաշվետու ժամանակահատվածում փոխարինվել են 66 փայտակոճ և 4 ռելս։ 
***
Երևանի Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցում  համայնքային բյուջեի միջոցներով հիմնանորոգման ծավալուն աշխատանքներ են իրականացվել: Ընթացիկ տարում մարզական օջախում նաև հովացման համակարգ կտեղադրվի:
***

Երևանյան լճի հետագա աղտոտումը կանխարգելելու նպատակով Հրազդան գետի վրա կավելացվեն աղբաորսիչ ճաղավանդակները: Կուտակված աղբի տեղափոխման գործընթացը կներառվի Գետառի մաքրման տարեկան ծրագրում, որպեսզի մշտապես իրականացվեն մաքրման աշխատանքներ: 
***
Տրոլեյբուսների, ինչպես նաև համայնքային նոր ավտոբուսների սանիտարական պատշաճ վիճակն ու մաքրությունն ապահովելու համար կտեղադրվի շարժակազմի լվացման նոր ժամանակակից կայան: Զեկուցվել է, որ կայանը մի քանի օրից կլինի Երևանում: 
Մինչև փետրվարի վերջ Երևանում կլինեն նաև նոր ու ժամանակակից 15 տրոլեյբուսները: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter