Սուրեն Պապիկյանը մասնակցել է Միջազգային պաշտպանական համաժողովի բացմանը
Փետրվարի 19-ին՝ Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի ընթացքում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է «ԱՅԴԵՔՍ ԵՎ ՆԱՎԴԵՔՍ 2023» ցուցահանդեսի շրջանակներում անցկացվող Միջազգային պաշտպանական համաժողովի բացմանը: Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Համաժողովի ընթացքում քննարկվելու են անվտանգության և պաշտպանության ոլորտի արդի մարտահրավերները և դրանց լուծման ուղիները»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել