HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով

Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը։

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 19-ի և 20-ի երեկոյան ժամերին, 21-ի և 22-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, 21-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, հովտային գոտիներում՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 20-ի գիշերը, 22-ի ցերեկը, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 4-6 մ/վ, փետրվարի 19-23-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 19-20-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Փետրվարի 19-ի ցերեկը, 20-ին, 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 21-ին սպասվում են տեղումներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter