HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Menu.am ընկերության կայքը և հավելվածը ենթարկվել են կիբեր-հարձակման

2023թ-ի փետրվարի 12-ին Menu.am առաջին հայկական օնլայն առաքման հարթակը ենթարկվել է կիբեր-հարձակման, որի արդյունքում Ընկերությունը դադարեցրել է ծառայությունների մատուցումը։ Այս մասին հայտնում է Menu.am-ի հանրային կապերի բաժինը։

«Menu.am-ի գործադիր թիմը, համախմբելով ողջ ռեսուրսները, անհապաղ քայլեր է ձեռնարկել ստեղծված իրավիճակը շտկելու և րոպե առաջ հաճախորդներին իր ծառայությունները կրկին հասանելի դարձնելու համար։ Առաջիկա ժամերի ընթացքում թե՛ կայքը և թե՛ հավելվածը կրկին  կգործարկվեն, և հաճախորդները կկարողանան պատվեր տեղադրել։

Ընկերությունը հայցում է իր հաճախորդների, գործընկերների, առաքիչների և բոլոր ներգրավված կողմերի ներողամտությունը պատճառված անհարմարության համար և խոստանում է գերարագությամբ վերականգնել ծառայությունների հասանելիությունը։ Ընկերության գործադիր թիմը շնորհակալություն է հայտնում ցուցաբերած համբերատարության համար»,- նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter