HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փրկարար ծառայության տեղեկացմամբ, Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը և Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Դժվարանցանելի են Ջերմուկի խաչմերուկից Սիսիան ընկած հատվածը, Գյումրի-Արմավիր ավտոճանապարհը մինչև Անիի կայարան, Ջաջուռի տարածաշրջանի, Լանջիկ-Մաստարա, Լանջառ-Լուսաշող, Գորիս-Սիսիան, Աշոցք-Ամասիա, Արթիկ-Մեծ Մանթաշ ավտոճանապարհները, Սիսիան-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածները: Սպիտակի ոլորանները, Տաթև-Աղվանի, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար:

Դիլիջանի ոլորանները և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:

Տիգրանաշենի ոլորաններում, Երևան-Սևան, Արագածոտնի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Սյունիքի, Շիրակի մարզերում, Ճամբարակի, Մարտունիի, Ծաղկաձորի, Հրազդանի, Չարենցավանի, Վայքի, Ջերմուկի տարածաշրջաններում, Վարդենյաց լեռնանցքում, Գորիս-Կապան ավտոճանապարհին, Սարավան-«Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղում է ձյուն։

Ջաջուռի, Թալինի, Ապարանի, Արագածի, Ամասիա-Աշոցք, Լանջառ-Լուսաշող ավտոճանապարհին և Սարավան-«Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում բուք է: Սյունիքի մարզում մառախուղ է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter