
2023/24 ուստարվա ընդունելության համար ասպիրանտուրայում կլինի 186 անվճար տեղ
2023/24 թվականների ուսումնական տարվա ընդունելության համար բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների ասպիրատնուրաներում կլինի 186 անվճար տեղ։ Կառավարության այս որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Նախորդ ուսումնական տարվա համեմատությամբ՝ ասպիրանտուրայում անվճար տեղերը ավելացել են 35-ով։ Նշված 186 անվճար տեղերից 151-ը կլինի առկա, իսկ 35-ը հեռակա ուսուցմամբ։ Բացի դրանից 24 տեղ էլ նախատեսվում է միջպետական համաձայնագրի շրջանակներում ընդունելության համար։
Առկա ուսուցման 151 տեղերից 98-ը (65%-ը) նախատեսվում է տրամադրել բնական և տեխնիկական գիտություններին: Հեռակա ուսուցման 35 տեղերից հիշյալ ոլորտին նախատեսվում է տրամադրել 17-ը (49%-ը):
Բացի այդ հիշյալ 186 տեղերից 10-ը գերատեսչությունների (Պաշտպանության նախարարություն, Ազգային անվտանգության ծառայություն, Էկոնոմիկայի նախարարություն, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն և Արցախի Հանրապետություն) հայտերն են 4 առկա և 6 հեռակա (նաև ոչ բնագիտական), որոնք ամբողջությամբ նախատեսված են ըստ համապատասխան բուհերի, կազմակերպությունների և մասնագիտությունների:
Ավելի վաղ ԿԳՄՍ նախարարությունը 2023/24 ուստարվա բակալավրի ընդունելության համար սահմանել էր 2146 անվճար տեղ, իսկ մագիստրատուրայում՝ 1321։
Հավելենք, որ նախագիծն օրինական ուժ կստանա միայն կառավարության հավանությանն արժանանալու դեպքում։
Մեկնաբանել