
Պատվաստանյութերը ձեռք կբերի ՀՎԿԱԿ-ը. պետբյուջեի բաշխման փոփոխություն
Առողջապահության նախարարությունը նախատեսում է փոփոխություններ կատարել Կառավարության՝ 2022թ. դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման (2023թ բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին) և 2023թ կարիքների համար ազգային օրացույցով նախատեսված պատվաստանյութերը և դրանց օժանդակ պարագաները ձեռք բերելու լիազորությունները տալ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (ՀՎԿԱԿ-ին):
Նախագիծը ներկայացվելու է Կառավարության վաղվա՝ փետրվարի 2-ի նիսիտին։
Ներկայացված փոփոխություններոով, մասնավորապես, նախատեսվում է 2023թ կարիքների համար պատվաստումների ազգային օրացույցով նախատեսված, նախազորակոչիկների և զորակոչիկների համար պատվաստանյութերը և պատվաստումների համար օժանդակ պարագաները ՄԱԿ-ի մանկական հիմնադրամից ձեռք բերել ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (ՀՎԿԱԿ) կողմից:
Ըստ այդմ՝ նախագծով նախատեսվում է պետական բյուջեով նախատեսված գումարները վերաբաշխել և հատկացնել ՀՎԿԱԿ-ին:
Նպատակը՝ «պատվաստանյութերի անընդմեջ մատակարարման, խնայողության, ինչպես նաև՝ որակյալ և անվտանգ պատվաստումային ծառայությունների ապահովումն է»:
ԱՆ նշում է, որ այս փոփոխության արդյունքում ակնկալվում է, որ Հայաստանում իրականանացվելիք կանխարգելիչ պատվաստումները կդառնան էլ ավելի անվտանգ և արդյունավետ, ինչը կկանխարգելի կառավարելի վարակիչ հիվանդությունների դեպքերի թիվն ու կստեղծի կայուն համաճարակային իրավիճակ:
Նախագիծը Կառավարության 17.12.20թ. թիվ 2129-Ն որոշմամբ հաստատված՝ «2021-2025 թթ. իմունականխարգելման ազգային ծրագրով» նախատեսված պատվաստումների գործընթացների պատշաճ իրականացման համար է։
Լուսանկարը՝ Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել