Հայտնաբերվել է 6 օձ. տուժածներ չկան
Երեկ՝ ժամը 08:53-ին, արտակարգ իրավիճակների նախարարությունն ահազանգ է ստացել, որ օձ է նկատվել Երևանի Շրջանցիկ թունելի թիվ 18 տանը:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և հատուկ մասնագետը:
Հատուկ մասնագետի կողմից օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:
Նույն օրը՝ ժամը 10:19-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզում` Կապանի Բանավան թաղամասի թիվ 133 տան բնակիչները տանիքում օձ են նկատել:
Դպքի վայր է մեկնել Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են օձին և տեղափոխել անվտանգ տարածք:
Արդեն ժամը 14:10-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 2-րդ փողոցի թիվ 15 տան բնակիչներն օձ են տեսել:
Հատուկ մասնագետը հայտնաբերել և անվտանգ տարածք է տեղափոխել 3 օձ (1 շախմատ և 2 գյուրզա տեսակի):
Ժամը 15:42-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղի 5-րդ փողոցի 4-րդ թիվ 5 տան ավտոտնակում օձ կա:
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և Արմավիր քաղաքի կենդանաբանական այգու տնօրեն Ա. Թադևոսյանը:
Մասնագետի կողմից օձը հայտնաբերվել և տեղափոխվել է Արմավիրի կենդանաբանական այգի:
Նախօրեին արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգեր են ստացվել, որ բնակիչներն օձեր են նկատել նաեւ Երևանի Սարի Թաղի 24-րդ փողոցի թիվ 9/1 տան տանիքում և Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի 2-րդ փողոցի թիվ 23 տանը, որոնց որսալու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբերը, սակայն, տարածքն ուսումնասիրելով, օձ չեն հայտնաբերել: Այս մասին հայտնում է Արտակարգ ալիք լրատվական կենտրոնը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել