Քրեադատավարական կանոնների խախտում կատարելու հիմքով զբաղեցրած պաշտոնից քննիչ է ազատվել
Քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովը քննարկել է ՔԿ ստորաբաժանումներից մեկում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի (քննիչի) նկատմամբ «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի միջնորդությունը:
Ուսումնասիրությամբ հիմնավորվել է, որ վերջինս մի քանի քրեական վարույթներով տևական ժամանակ, առանց իրավաչափ նպատակի, չի կատարել անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ, ինչպես նաև թույլ է տվել քրեադատավարական նորմերի այլ խախտումներ։
ՔԿ լրատվականից հայտնում են, որ կարգապահական հանձնաժողովը բավարարել է միջնորդությունը, ինչի հիման վրա, ՔԿ նախագահի հրամանով, քննիչն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել