Այրվել է ավտոամբարձիչ. կան տուժածներ
Երեկ՝ ժամը 14:22-ին, արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Արարատյան 82 հասցեում գտնվող պահածոների նախկին գործարանի տարածքում այրվում է ավտոամբարձիչ:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Դեռևս չպարզված հանգամանքներում` «Մեթալ պրինտ» ՍՊԸ-ին պատկանող ամբարձիչի գազի ճնշման կարգավորիչից տեղի է ունեցել գազի արտահոսք և բռնկում: Դրա հետևանքով 1961 թ. ծնված Վ. Հարությունյանը և 1992 թ. ծնված Ա. Մարտիրոսյանը նախաբազկի հատվածում ստացել են առաջին աստիճանի այրվածքներ և տեղում ստանալով առաջին բուժօգնություն՝ հրաժարվել հիվանդանոց տեղափոխվելուց:
«Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:37-ին, մարվել՝ 14:41-ին: Այրվել են ամբարձիչի շարժիչի հատվածը և վարորդի նստատեղը»,- տեղեկացնում է Արտակարգ ալիք լրատվական կենտրոնը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել