HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ-ը հայտնաբերել է չհայտարարագրված 10 առաքանի, նշանակվել է 1 մլն դրամ տուգանք

ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչությունն օրերս հայտնաբերել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք: Էքսպրես-բեռների փոխադրմամբ զբաղվող ընկերությունը Մեծ Բրիտանիայից Հայաստանի Հանրապետություն է ներմուծել շուրջ 560 առաքանի: Այս մասին հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

«Արևմտյան մաքսատուն-վարչության մաքսային ծառայողների կողմից իրականացված մաքսային գործառնություններից հետո առաքանիները հանձնվել են էքսպրես-բեռների փոխադրմամբ զբաղվող ընկերությանը` քաղաքացիներին հանձնելու նպատակով։ Մաքսային գործառնությունների ավարտից հետո` մաքսային հսկողության գոտուց դուրս ընկերության աշխատակիցների կողմից կատարվել է առաքանիների բեռնում վերոնշյալ ընկերությանը պատկանող ավտոմեքենայի բեռնախցիկ։ Ունենալով հիմնավոր կասկածներ առերևույթ մաքսային կանոնների խախտման վերաբերյալ՝ ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի «Կարգո» բեռնային համալիրի տարածքում կրկնակի զննման է ենթարկվել ընկերությանը պատկանող ավտոմեքենայի բեռնախցիկը: Զննման արդյունքում պարզվել է, որ բեռնված առաքանիների մեջ առկա է չհայտարարագրված 10 առաքանի` ընդհանուր շուրջ 5,2 միլիոն ՀՀ դրամ արժեքով:

Դեպքի առնչությամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն Մաքսային կարգավորման մասին ՀՀ օրենքի 307-րդ հոդվածի հատկանիշներով: Նշանակվել է ավելի քան 1 միլիոն դրամի չափով տուգանք: Միաժամանակ, նշված առաքանիների ներմուծման համար արդեն իսկ հայտարարատուների կողմից վճարվել են օրենքով սահմանված մաքսային վճարները` շուրջ 485 հազար դրամի չափով:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՊԵԿ-ը հորդորում է փոխադրողներին պատշաճ կատարել իրենց գործառույթները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter