Վլադիմիր Գասպարյանը պարգեւներ է հանձնել հյուրերին
Հունիսի 6-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց ԱՊՀ տարածքում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի կոորդինացիոն Բյուրոյի պատվիրակությանը՝ տնօրեն, ոստիկանության գեներալ-գնդապետ Նիկոլայ Օվչիննիկովի գլխավորությամբ:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Նիկոլայ Օվչիննիկովը ոստիկանության պետին, որպես ԱՊՀ անդամ-պետությունների ՆԳ նախարարների խորհրդի նախագահողի` զեկուցեց հաշվետու ժամանակահատվածում Բյուրոյի կողմից կատարված աշխատանքների մասին:
Ներկայացվեցին նաև 2012 թ. աշնանը կայանալիք ԱՊՀ անդամ-պետությունների ՆԳ նախարարների խորհրդի հերթական նիստի անցկացման հետ կապված նախապատրաստական աշխատանքները:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ ոստիկանության և Բյուրոյի միջև համագործակցության ու զարգացման հետագա ուղիները:
ՀՀ ոստիկանության պետի հրամանով գեներալ-գնդապետ Նիկոլայ Օվչիննիկովը պարգևատրվեց «Օրենքի պատվար» մեդալով, իսկ պատվիրակության անդամ Սերգեյ Գաֆարովը՝ «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշանով:
Հանդիպումն անցավ ջերմ և կառուցողական մթնոլորտում:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել