HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ-ը կրկնել է նախորդ օրը Ազգային ժողով ներկայացված հրաժարականը

Այսօր՝ հունվարի 24-ին, Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը կրկնել է նախորդ օրը Ազգային ժողով ներկայացված հրաժարականը։ Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ աշխատակազմը։

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հրաժարականի դեպքում Պաշտպանի լիազորությունները դադարում են, եթե Պաշտպանի կողմից հրաժարականի դիմումը ներկայացնելուց ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում կրկին հրաժարականի դիմում է ներկայացվում։ Առաջին դիմումը Ազգային ժողով է ներկայացվել սույն թվականի հունվարի 23-ին։

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ հրաժարականի հիմքով Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում Պաշտպանը հրապարակում և Ազգային ժողով է ներկայացնում իր հերթական տարեկան հաղորդումը ներկայացվելուց հետո մինչև հրաժարականի դիմում ներկայացնելն ընկած ժամանակահատվածում իրականացված գործունեության վերաբերյալ ամփոփ հաղորդում:

Ամփոփ հաղորդման մեջ ներառվել է ոչ միայն Պաշտպանի գործունեության մասին տեղեկությունները, այլև հաստատության 2022թ.-ի Տարեկան հաղորդման մեջ ներկայացվելիք վերլուծություններն ու առաջարկությունները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter