HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մհեր Գրիգորյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին: Հանդիպմանը ներկա էին նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, ՏԿԵՆ փոխնախարար Արմեն Սիմոնյանը, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն և գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանը: Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

Հանդիպման ժամանակ փոխվարչապետը նշել է Հայաստանի համար Էռնեկյան ընտանիքի ներդրումների կարևորությունը՝ ընդգծելով, որ Կառավարությունը բարձր է գնահատում ընկերության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերն առավել զարգացնելու և ընդլայնելու գաղափարը:

Մարտին Էռնեկյանը նշել է, որ ընկերությունը հպարտ է բոլոր ներդրումներով, որ արվել են Հայաստանում և պատրաստակամություն հայտնել՝ շարունակելու դրանց ընդլայնումը՝ Կառավարության հետ պայմանավորված առաջանահերթությունների շրջանակներում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter