HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՀՀ -ում ՉԺՀ դեսպան Թիան Չանչունին

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մայիսի 6-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում  Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունին:

Չինաստանի դեսպանը  Հովիկ Աբրահամյանին փոխանցեց ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Ու Բանգոյի շնորհավորական ուղերձը` ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Դեսպանի համոզմամբ` Հովիկ Աբրահամյանի  պաշտոնավարման տարիներին ավելի կամրապնդվեն եւ կզարգանան հայ-չինական հարաբերությունները, կակտիվանա միջխորհրդարանական գործակցությունը: Դեսպանը նշեց, որ այս տարի լրանում է Հայաստանի եւ Չինաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը եւ ԱԺ նախագահին  հայ-չինական 20-ամյա հարաբերությունների մասին պատմող գիրք նվիրեց:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է տարբեր ոլորտներում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումը: «Հասարակական, քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնումն ու խորացումը  նպաստում են Հայաստանի եւ Չինաստանի միջեւ փոխգործակցության ամրապնդմանն ու երկու հասարակությունների միջեւ շփումների ակտիվացմանը»,- ասաց ԱԺ նախագահը: Պարոն Աբրահամյանը պատրաստակամություն հայտնեց` առավելագույնս նպաստելու հայ-չինական հարաբերությունների, մասնավորապես միջխորհրդարանական կապերի ամրապնդմանն ու զարգացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter