HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միջգերատեսչական քննարկում՝ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ

Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում՝ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի շուրջ:

Արդարադատության նախարարության հաղորդմանբ՝ քննարկմանը մասնակցել են պետական այն մարմինների ներկայացուցիչները, ում կողմից նախագծերի շրջանառման ընթացքում ստացվել էին առաջարկություններ և դիտողություններ:

Աշխատանքային քննարկումը կազմակերպվել է հավաքագրելու բոլոր ներկայացված դիտարկումները, ինչպես նաև հաշվի առնելու նախագծի վերաբերյալ առարկություններն ու առաջարկությունները:

Քննարկմանը մասնակցել են Ազգային անվտանգության ծառայության, Անվտանգության խորհրդի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Կենտրոնական բանկի, Պաշտպանության, Ներքին գործերի, Արտաքին իրավիճակների, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների ներկայացուցիչները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև նախագծերով առաջարկվող կարգավորումների արդյունավետությունը, Նախագծերի ընդունման պայմաններում ակնկալվող հետևանքների շրջանակը և մի շարք այլ հարցեր:

Սույն քննարկմանը հաջորդելու է նախագծի առավել լայն քննարկումը հանրային սեկտորի ներկայացուցիչների, մեդիափորձագետների և մասնագետների հետ, ովքեր այս կամ այն ձևաչափով իրենց կարծիքն են արտահայտել նախագծի վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter