
Սովորել հայերեն սմարթֆոնի միջոցով
Apple Store-ում սակավաթիվ հայկական ծրագրերը համալրվել է եւս մեկով: Նորաստեղծ www.zyabs.com ընկերությունը, որը հայկական արմատներ ունի, երեկ թողարկել է ArmFlashCards հայալեզու ծրագիրը, , որի օգնությամբ երեխաները արագորեն կսովորեն ճանաչել, կարդալ և արտասանել հայոց այբուբենի տառերը, կզարգացնեն հայերեն տառեր ու բառեր լսելու և արտասանելու հմտությունը:
Այբուբենի յուրաքանչյուր տառ ունի համապատասխան նկարազարդում և ձայն: Ծրագրի ստեղծողները հատուկ ուշադրություն են դարձրել նաև նկարների էսթետիկական ճիշտ ձևավորմանը` ստեղծելով բարի ու գեղեցիկ կերպարներ:
Ծրագիրն այս պահին հասանելի է դեռեւս միայն iPhone-ի եւ iPad-ի օգտագործողներին:
Ծրագրավորողների և նկարիչների խումբը ներկայումս աշխատում է մի շարք հայալեզու ծրագրերի ստեղծման վրա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել