HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկու տասնյակից ավելի վարորդներից կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով ձերբակալվել են ՃՈ տեսուչներ

Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի և Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տեղեկությունների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ: Այս մասին հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը։

Մասնավորապես՝ քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» տեսուչներ Ն. Թ.-ն, Ռ. Ն.-ն և Գ. Ե.-ն ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ թույլ տված՝ երկու տասնյակից ավելի վարորդների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ չկազմելու դիմաց վերջիններից որպես կաշառք պահանջել և ստացել են տարբեր չափերի՝ 5000-20000 ՀՀ դրամ գումար:

19.01.2023 թ.-ին ՃՈ տեսուչներ Գ. Ե.-ն և Ռ. Ն.-ն կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից: 20.01.2023 թ.-ին նույն կասկածանքով ձերբակալվել է նաև ՃՈ տեսուչ Ն. Թ.-ն:

«Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ինչպես նաև իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ առերևույթ հանցագործությունների, ինչպես նաև դրանք կատարած անձանց ամբողջ շրջանակը պարզելու ուղղությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter