HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախում կտրոններով իրացվող ապրանքների վրա 15%-ից ավել վերադիրի կիրառումը կդիտվի որպես բարեխղճության խախտում

Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը հայտնում է, որ Արցախի Հանրապետության կառավարության 2023 թ. հունվարի 13-ի N 9-Ն որոշմամբ՝ սահմանվել է սննդամթերքի որոշ տեսակների վաճառքի և ձեռքբերման հատուկ կարգ, որի համաձայն 2023թ. հունվարի 20-ից Արցախի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտները մակարոնեղեն, բրինձ, հնդկաձավար, շաքարավազ և ձեթ ապրանքատեսակները իրացնում  են  բացառապես սննդամթերքի ձեռքբերման կտրոններով:

Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով օպերատիվ շտաբի պետի առևտրի կետերում սննդամթերքի կտրոններով իրացման գործընթացի հսկողություն իրականացնելու մասին  հանձնարարականը՝ Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը տնտեսավարող սուբյեկտներին զգուշացնում է

Կտրոններով իրացվող ապրանքատեսակների վրա 15%-ից ավել վերադիրի կիրառումը Հանձնաժողովը դիտարկելու է որպես տնտեսավարող սուբյեկտների և սպառողների միջև բարեխղճության՝ ազնվության, արդարության, ճշմարտության, անաչառության սկզբունքների խախտում («Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 11-րդ հոդված):

Նման վարքագիծ դրսևորած  տնտեսավարող սուբյեկտները Օրենքով սահմանված կարգով պատասխանատվության  ենթարկվելուց բացի, կզրկվեն նաև ապրանքների հետագա մատակարարումներից:

«Սպառողներին հորդորում ենք ստորև ներկայացվող իրացման գներից առավել բարձր գներով ձեռքբերման դեպքում զանգահարել։ Հանձնաժողովի թեժ գիծ՝ 047 95 95 55։ Օպերատիվ շտաբի թեժ գիծ՝ 119»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter