HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հողաշերտի փլվածք Բերդ քաղաքում․ կա 1 զոհ

Հունվարի 20-ին, ժամը 14:13-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ քաղաքի Մաշտոցի 15 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել հողաշերտի փլվածք։

Ինչպես հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ նշված հասցեում խողովակաշար անցկացնելու համար փորված փոսում տեղի է ունեցել հողաշերտի փլվածք․ կա տուժած։

Փրկարարները քաղաքացի Վ․ Հ․-ին դուրս են բերել հողաշերտի տակից և մոտեցրել շատպօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Բերդ քաղաքի ԲԿ, որտեղ արձանագրվել է վերջինիս մահը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter