Միրզոյան․ «Լաչինի միջանցքի փակման պատճառով Հայաստանը չի մասնակցել Մոսկվայում նախատեսված եռակողմ հանդիպմանը»
Դեկտեմբերի սկզբին հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի իր առաջարկները, ի՞նչ արձագանքներ կան: Այս մասին է հետաքրքրվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանն Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, հաղորդում է ԱԺ լրատվության ծառայությունը։
«Հայաստանը չի մասնակցել Մոսկվայում նախատեսված եռակողմ հանդիպմանը՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի փակման պատճառով: Սակայն Հայաստանը ներկայացրել է խմբագրական առաջարկներ, սպասում ենք արձագանքի»,- այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել