HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյան․ «Ադրբեջանի ագրեսիվ հայտարարությունները նոր խոչընդոտներ են ստեղծում խաղաղության գործընթացի համար»

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Դավիթ Դանիելյանը հետաքրքրվել է Ադրբեջանի նախագահի կողմից վերջին հարցազրույցում ՀՀ-ի նկատմամբ կրկին տարածքային պահանջներ ներկայացնելու խնդրով եւ փորձել վարչապետից պարզել, թե արդյոք Հայաստանի միջազգային գործընկերները եւ կազմակերպություններն ունեն հավանական էսկալացիան կանխելու կամ այդ հարցով մեզ աջակցելու որոշակի գործիքակազմ: Այս մասին հաղորդում է ԱԺ լրատվական ծառայությունը։

Միջազգային շփումները ցույց են տալիս, որ միջազգային հանրության ընկալումն այս իրավիճակի նկատմամբ մեծանում է. հարցին ի պատասխան՝ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի գնահատմամբ այդ հայտարարությունները որոշակի սադրանք եւ էսկալացիա ստեղծելու նպատակ ունեն:

«Պրահայի պայմանավորվածությունների հիման վրա մենք պատրաստ ենք գնալ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, եւ այդ հայտարարությունները հակասում են առաջին հերթին ձեռք բերված պայմանավորվածություններին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ տարածաշրջանում իրավիճակը կայուն պահելու լավագույն տարբերակը բանակցային եւ քաղաքական ճանապարհով լուծումների գնալն է:

«Ակնհայտ է՝ միջազգային հանրությունն էլ է դա արձանագրում, որ Լաչինի միջանցքի շրջափակումը եւ Ադրբեջանի ագրեսիվ հայտարարությունները նոր խոչընդոտներ են ստեղծում խաղաղության գործընթացի համար: Հարց՝ իսկ ո՞վ է ասել, որ հենց դա չէ Ադրբեջանի ուզածը, հենց դա չէ հեռահար նպատակը...»,-արձանագրել է Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter