HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դոնորի արյան նմուշները Արցախից Կարմիր խաչի օգնությամբ տեղափոխվեցին Հայաստան

Օրեր առաջ Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրը հայտարարել էր, որ ցողունային բջիջների փոխպատվաստման խիստ կարիք ունեցող գերմանացի հիվանդ երեխան, Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառով, կարող է կորցնել համատեղելի դոնորից փոխպատվաստում ստանալու հնարավորությունը։

Ռեեստրի կամավոր դոնորը Արցախում առանց վարանելու հանձնեց արյան նմուշներ, ինչպես նաև պատրաստակամություն հայտնեց համընկման դեպքում նվիրաբերել իր ցողունային բջիջները՝ օգնելու փրկել Գերմանիայում ծանր հիվանդությամբ տառապող հիվանդի կյանքը։

Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարության, Միջազգային Կարմիր Խաչի և մի շարք անհատների ջանքերի շնորհիվ այօսր հաջողվեց դոնորական արյան նմուշները տեղափոխել Երևան, Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստր։

Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը հիմնադրվել է 1999 թվականին և գրանցվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն:

Հիմնադրամի նպատակն է հիվանդի համար գտնել ոսկրածուծի/ցողունային բջիջների համապատասխան դոնոր, կազմակերպել դոնորների հավաքագրում համայն հայության շրջանում: Մինչ օրս ռեեստրում կամավորագրվել է ավելի քան 33.500 դոնոր, համընկնող ավելի քան 9000 պոտենցիալ դոնոր է հայտնաբերվել, որոնցից 39-ը նվիրաբերել են իրենց արյան ցողունային բջիջները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter