HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հունվարի 1-ից 6 ամսով արգելվել է սնդիկի հավելիչով արտադրանքի ներմուծումն ու արտահանումը

Կառավարության որոշմամբ` 2023թ․ հունվարի 1-ից՝ վեց ամսով, արգելվում է սնդիկի հավելիչով արտադրանքի՝ Հայաստան ներմուծումն ու արտահանումը: Այս մասին հաղորդում է Պետական եկամուտների կոմիտեն։

Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ և գործադիրի որոշմամբ սահմանվել է հատուկ ցանկ։

Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունն իրականացնում է սահմանային հսկողությունը։

Որոշակի արտադրատեսակների ներմուծումը և արտահանումը հանրապետություն կթույլատրվի դրանց մեջ սնդիկի թույլատրելի պարունակության կամ սնդիկի բացակայության վերաբերյալ փաստաթղթային հիմնավորումը մաքսային մարմիններին ներկայացնելու պայմանով։

Շրջակա միջավայրի նախարարությունը վերլուծում է առկա իրավիճակը և  անհրաժեշտության դեպքում կդիտարկի առկա ընթացակարգերի պարզեցման հնարավորությունը։

ՊԵԿ-ը ներմուծող, արտահանողներին հորդորում է՝ նախապես ապահովել արտադրատեսակների մեջ սնդիկի թույլատրելի պարունակության վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը` մաքսային մարմիններին ներկայացնելու և մաքսային վարչարարության ընթացքում հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter