HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Հովհաննիսյանը հանդիպել է ԵՆԲ տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Մացիեյ Ցզուրայի հետ

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր՝ հունվարի 17-ին, հանդիպում է ունեցել Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Մացիեյ Ցզուրայի գլխավորած պատվիրակության հետ:

Ֆինանսների նախարարությունը հայտնում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել պետական պարտքի սպասարկման ռազմավարությանը, մակրոտնտեսական կայունությանը, ինչպես նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Երևանի էներգախնայողության և տրանսպորտային համակարգի բարելավմանն ուղված ծրագրերին:

Նախարար Հովհաննիսյանը բարձր է գնահատել Եվրոպական ներդրումային բանկի հետ շարունակական համագործակցության շրջանակը և կարևորել է դրա ամրապնդման ու ընդլայնման հնարավորությունները:

Մացիեյ Ցզուրան շնորհակալություն է հայտնել արդյունավետ և կառուցողական փոխգործակցության ապահովմանն ու շարունակական բարելավմանն ուղղված պատրաստակամության համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter