HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում ուսամնական գործընթացը կկազմակերպվի նոր կարգով

Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակվելու հետևանքով նախադպրոցական հաստատություններում և հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացը ս.թ. հունվարի 16-ից կկազմակերպվի հետևյալ կարգով.

  • Նախադպրոցական հաստատությունների և երկարօրյա ռեժիմով աշխատող դպրոցների աշխատանքը սննդի ոչ բավարար մատակարարման պատճառով կշարունակվի մնալ կասեցված։
  • Հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի դասագործընթացը կկազմակերպվի ժամը 9:00-ից մինչև 13:00-ն՝ առանց սննդի։
  • Հանրակրթական դպրոցների 1-2-րդ դասարանի աշակերտների դասերը կվերսկսվեն հունվարի 16-ից՝ տարվա ուսումնական պլանով հաստատված ժամկետից մեկ շաբաթ շուտ։
  • Արձակուրդային շաբաթվա օրերը կվերաբաշխվեն գարնանային և ամառային արձակուրդների վրա։
  • 3-12-րդ դասարանների ուսումնական գործընթացը կկազմակերպվի բնականոն հունով։

Նշվում է, որ նախադպրոցական հաստատությունների և երկարօրյա ռեժիմով աշխատող դպրոցների դադարեցված դասագործընթացի վերսկսման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter