HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չեմ պատրաստվում հրաժարական տալ․ Ռուբեն Վարդանյան

Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ, առավել ևս՝ ստեղծված իրավիճակում։ Միևնույն ժամանակ, անընդունելի է երկրի նախագահի, հետևաբար՝ նաև խորհրդարանի հնարավոր հրաժարականը։

Բոլորիս ջանքերը պետք է բազմապատկել՝ հաղթահարելու Արցախի առաջ ծառացած մարտահրավերները։ Այս իրավիճակում մենք թշնամու օրակարգը սպասարկելու և հանձնվելու իրավունք չունենք: Մենք հիմա Արցախը հայկական պահելու իրական հնարավորություն ունենք: Բոլորին քաղաքական ողջախոհության և համերաշխության կոչ եմ անում»։

Վարդանյանի պաշտոնանկության մասին լուրերը տարածվեցին հունվարի 14-ին։ Որոշ հրապարակումների համաձայն՝ բացառված չէ նաեւ նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ 

Ըստ «Սիվիլնեթի»՝ Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը անսպասելիորեն խոսել է նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասին՝ չբացառելով, որ ինքը ևս կարող է առաջադրվել նախագահական ընտրություններում։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը 2022-ի նոյեմբերի 23-ին անակնկալ հետ էր կանչել սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որն անցել էր հաստատման բոլոր փուլերը և պետք է դրվեր հանրաքվեի։ Սահմանադրական բարեփոխումներով Արցախում խորհրդարանական և նախագահական ընտրություններն անցկացվելու էին առանձին՝ համապատասխանաբար 2023 և 2024 թվականներին: Սահմանադրության փոփոխությամբ նախատեսվում էր նախագահական համակարգից անցում կատարել կառավարման կիսանախագահական համակարգի՝ վերականգնելով վարչապետի ինստիտուտը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter