
Ֆինանսական հաշտատարին մեծ մասամբ դիմում են ԱՊՊԱ-ի հարցերով
Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարարը բողոքներ է ստանում մեծ մասամբ ապահովագրական ընկերությունների դեմ: Եվ հիմնական հատուցումները հաճախորդներին ԱՊՊԱ-ի գծով են: Փոքր մասն են կազմում բանկերի ու վարկային կազմակերպությունների դեմ բողոքները:
Հաշտարարի հրապարակած վերջին եռամսյակային հաշվետվության համաձայն՝ 2022 թվականի երրորդ եռամսյակում (հուլիս-սեպտեմբեր) Հաշտարարին է ներկայացվել 1 439 պահանջ-դիմում ֆինանսական կազմակերպությունների դեմ: Դրա 84%-ը ապահովագրական ընկերությունների դեմ են՝ հիմնականում ԱՊՊԱ-ի գծով:
2021 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ քննության ընդունված դիմումների թիվն էապես չի փոխվել:
Իրականում, Հաշտարարին դիմող քաղաքացիների ու պահանջների քանակն ավելի մեծ է՝ 3 հազարից ավելին, սակայն դրանց մի մասը ֆինանսական կազմակերպությունների դեմ չի եղել, որոշ բողոքներ արդեն իսկ բավարարվել են ֆինանսական կազմակերպությունների կողմից, բողոքների մի մասի դեպքում բացակայել է հաճախորդի իրավունքի խախտման փաստը և այլն։ Այդ պատճառով Հաշտարարի կողմից քննված բողոք-պահանջների թիվն ավելի փոքր է:
2022 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից քննվել և հանգուցալուծվել է 1 310 պահանջ-դիմում, ինչի արդյունքում հաճախորդներին հատուցվել է 70.6 մլն ՀՀ դրամ։
Մեկնաբանել