HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանդիպել են Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները

Հունվարի 12-ին հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հանդիպումը: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Արարատ Միրզոյանը և Իլիա Դարչիաշվիլին գոհունակությամբ արձանագրել են երկու ժողովուրդների բազմադարյա բարեկամության և ընդհանուր արժեքների վրա հիմնված հայ-վրացական հարաբերությունների բարձր մակարդակը, մտքեր փոխանակել համագործակցության հետագա ընդլայնման և խորացման շուրջ։

Կողմերն անդրադարձել են Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին՝ կարևորելով հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը:

Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության մի շարք հարցեր։

Արարատ Միրզոյանն իր վրացի գործընկերոջն է ներկայացրել 2022թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով օրեցօր Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակը»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter