Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Մարզերում այսօր ցերեկը, հունվարի 12-ին Լոռիի, Տավուշի, Սյունիքի և Արցախի առանձին հատվածներում սպասվում է թույլ ձյուն։ Այս մասին հաղորդում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Հանրապետության մյուս շրջաններում հունվարի 11-ի ցերեկը, 12-ին, 13-16-ն ամբողջ հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիսարևելյան` 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 14-16-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 8-10, Արարատյան դաշտում և նրա նախալեռնային շրջաններում՝ 2-4 աստիճանով:
Երևանում այսօր ցերեկը, հունվարի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել