Արցախում պետպահուստից ստացված բոլոր ապրանքատեսակների համար կսահմանվի մինչև 15%-ի չափով վերադիր
Արցախի Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը տնտեսավարող սուբյեկտներին զգուշացնում է, որ Արցախի Հանրապետությունում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ պետպահուստից ստացված բոլոր ապրանքատեսակների համար սահմանել մինչև 15%-ի չափով վերադիր:
«Այն տնտեսավարողները, որոնք կկիրառեն ապրանքների իրացման ավելի բարձր գներ, հետագայում կզրկվեն ապրանքների մատակարարումից»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել