Վերիշեն գյուղի մոտակա սարում բռնկված հրդեհը ադրբեջանական ԶՈւ կողմից չէ․ ՊՆ
Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ տեղեկություններն այն մասին, թե իբր Վերիշեն գյուղի մոտակա սարում բռնկված հրդեհը ադրբեջանական ԶՈւ կողմից է, չի համապատասխանում իրականությանը:
«Արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, 22։33-ին հրդեհն ինքնամարվել է»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ հունվարի 6-ին, ժամը 21։49-ի դրությամբ Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերիշեն գյուղի մոտակա սարին՝ դիտարկվող հատվածում, այրվում է խոտածածկույթ։
Վերիշեն գյուղի վարչական ղեկավարի կողմից սահմանվել է մշտադիտարկում։
ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ գյուղի մերձակայքում իրականացրել է հերթապահություն:
Մոտակայքում անտառներ և բնակավայրեր չկան։ Ժամը 22։33-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհն ինքնամարվել է։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել