Ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը
Արցախի ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը։
Հունվարի 6-ին՝ ժամը 13:35-ին, Մարտունու շրջանի Հացի գյուղի բնակիչ Ի. Աբրահամյանը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ ժամը 13:00-ի սահմաններում Հացի գյուղի վարչական տարածքի «Կաղնուն տակ» կոչվող տեղամասում իր կողմից շահագործվող «Բելառուս 82-1» տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զենքից կրակահերթ է արձակվել տրակտորի ուղղությանբ։
Գյուղատնտեսական աշխատանքը դադարեցվել է։
Ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը տվյալները փոխանցել է ռուս խաղաղապահներին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել