HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կուբայի նախագահին՝ ազգային տոնի առիթով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կուբայի Հանրապետության նախագահ Միգել Դիաս-Կանել Բերմուդեսին՝ ազգային տոնի առիթով: Այս մասին հայտնում են Կառավարության մամուլի ծառայությունից։ Ուղերձում նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Կուբայի ժողովրդին Ազգային տոնի առթիվ։

Մենք կարևորում ենք Կուբայի հետ հարաբերությունների խորացումն ու ընդլայնումը։ Ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելու մեր երկու երկրների միջև առկա համագործակցության ներուժի իրացումն առավելագույնս ապահովելու ուղղությամբ»:

Մեկնաբանություններ (1)

Knar M
Stupid leader.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter